00:00:00

Ստեփանակերտում նախնական տվյալներով կա մեկ տուժած

01:42, 04 նոյեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

#ԱԻՊԾ Քիչ առաջ հրթիռակոծվեց Ստեփանակերտը։ Նախնական տվյալներով կա մեկ տուժած։ Ադրբեջանաթուրքական ուժերը《Սմերչ》 կայանքից հրթիռ են արձակել Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի ուղղությամբ։ Նախնական տվյալներով այստեղ տուժել է մեկ քաղաքացի, նրան տեղափոխել են հիվանդանոց։ Թշնամին կրակ է բացել նաև բնակելի թաղամասի վրա, այրվել է մեկ ավտոտնակ ու ավտոմեքենա, զգալի վնասներ պատճառել նաև հարևանությամբ գտնվող բնակելի տներին։
«Սմերչ»-ի 3 հրթիռ արձակվել է Շուշիի ուղղությամբ, որտեղ այս պահին բնակելի 2 տուն է հրդեհվում։ Տեղում աշխատում են հրշեջ փրկարարները։ Տուժածների մասին տվյալները ճշտվում են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր