00:00:00

Սեմյոն Պեգովը կիսվել է Արցախի նախագահի հետ հանդիպման տպավորությունների մասին

20:01, 03 նոյեմբեր 2020

 Ռուս զինվորական թղթակից, WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը տելեգրամի իր ալիքում լուսանկար է հրապարակել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպումից: Պեգովը նաև գրառում է կատարել՝ կիսվելով իր տպավորություններով: «Արայիկ Հարությունյանը հենց հիմա, ողջ ու առողջ, լի էներգիայով եւ ուժով՝ ի հեճուկս ամեն ինչի, շատ լավ շփվել ենք Մարտունիի և Քարինտակ գյուղի հատվածներում տեղի ունեցած մարտերի, Ռուսաստանի եւ Արցախի բարեկամության մասին, ինչպես նաև այն մասին, թե ինչու է նա պարբերաբար այցելում առաջնագիծ՝ վտանգելով իր կյանքը»,- գրել է Պեգովը: Ռուս զինթղթակիցը նաև նշել է, որ խոսակցությունը չի ձայնագրվել, սակայն Արայիկ Հարությունյանը թույլ տվել է կիսվել որոշակի մանրամասներով, որն առաջիկայում կհրապարակի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր