00:00:00

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանին

16:34, 03 նոյեմբեր 2020

 Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը: Հանդիպմանը մասնավորապես խոսվել է Արցախի նկատմամբ սանձազերծված ադրբեջանաթուրքական շարունակվող ագրեսիայի, դրա հետևանքով ստեղծված իրավիճակի, ռազմական գործողությունների կիզակետում հայտնված արցախահայության աջակցության մասին: Զրուցակիցները մտահոգություն են հայտնել Ադրբեջանի կողմից հրադադարը չպահպանելու, քաղաքացիական ենթակառուցվածքները և խաղաղ բնակչությանը թիրախավորելու առնչությամբ, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Անդրադարձ է եղել նաև սփյուռքի, հատկապես, Ֆրանսիայի հայկական կառույցների կողմից կատարվող աշխատանքներին, ինչպես նաև Հայաստանի և Ֆրանսիայի վարչատարածքային մարմինների միջև փոխգործակցության խորացմանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր