00:00:00

Արցախի նախագահը կարձագանքի Զարինե Սառաջյանի բաց նամակին. Վահրամ Պողոսյան

18:27, 03 նոյեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ֆեյսբուքյան օգտատեր Զարինե Սառաջյանի բաց նամակը՝ ուղղված ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանին, որտեղ հեղինակն անդրադարձել է պատերազմական այս օրերին պետական կառավարման համակարգի բարձր եւ ցածր օղակներում աշխատող զինապարտ քաղաքացիների՝ Արցախից բացակայելու փաստին, մեծ արձագանք է գտել, կիսվում եմ իմ էջում՝ միաժամանակ տեղեկացնելով, որ այն քիչ առաջ ներկայացրել եմ Հանրապետության նախագահին: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: «Նախագահն արդեն ծանոթացել է նամակի բովանդակությանը եւ առաջիկա ժամերին կարձագանքի դրան»,-նշել է նա: Նշենք, որ ֆեյսբուքյան օգտատերը կոչ էր արել պատերազմական այս օրերին պետական կառավարման համակարգի բարձր եւ ցածր օղակներում աշխատող զինապարտ քաղաքացիների՝ Արցախից բացակայելու դեպքում ազատել աշխատանքից: «Եվ այս օրերին, երբ մեր զինված ուժերն ու կամավորական ջոկատները կենաց մահու պայքար են մղում թուրք-ադրբեջանական ուժերի եւ Արցախի ժողովրդի դեմ վայրագություններ իրականացնելու նպատակով Թուրքիայի կողմից տարբեր «թեժ կետերից» բերված օտարերկրյա զինյալ ահաբեկիչների դեմ, որոշ պետական պաշտոնյաներ, արժանապատվության կորստի գնով, սեփական մաշկը փրկելու անհագ ցանկությամբ տոգորված, գտնվում են ՀՀ-ում՝ ակնհայտորեն խուսափելով հայրենիքի նկատմամբ իրենց պարտքը կատարելուց: Որպես այս պահին առաջնագծում մեր երկրի պատիվն ու արժանապատվությունը պաշտպանող զինվորականի կին՝ առաջարկում եմ պատերազմական իրավիճակում Արցախից բացակայող պետական կառավարման համակարգի բոլոր պաշտոնյաներին եւ զինապարտներին ազատել աշխատանքից: Իշխանությունները պետք է հստակեցնեն, թե ինչպիսի դիրքորոշում ունեն օրհասական պահին երկիրը մտացածին խնդիրների հիման վրա լքած ու տաքուկ անկյուններում պատսպարված պետական կառավարման համակարգի բարձր եւ ցածր օղակի պաշտոնյաների, ինչպես նաեւ այդ գործում նրանց օժանդակություն ցուցաբերած անձանց նկատմամբ: Սպասում եմ իշխանությունների ամենակոշտ գործելակերպին: Իմ անձնական պահանջին կարող են միանալ բոլոր ցանկացողները, որի դեպքում նամակս կարող է հանրագրի ձեւաչափ ընդունել»,-գրել էր նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր