00:00:00

2021-ին Մեղրիի անցակետի արդիականացման աշխատանքներին կհատկացվի շուրջ 3 մլրդ դրամ. ՊԵԿ նախագահ

11:52, 03 նոյեմբեր 2020

2021 թվականի պետական բյուջեի նախագծով ՊԵԿ-ի համար նախատեսվել է 32.6 միլիարդ դրամ, ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նիստի ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը: Անդրադառնալով գալիք տարվա համար նախանշված ծրագրերին՝ բանախոսն առանձնացրեց Մեղրիի անցակետի արդիականացման աշխատանքները: «Ծրագիրն իրենից ներկայացնելու է արդիականացված մաքսակետի կառուցման աշխատանքների կազմակերպում: Յուրաքանչյուր միջոցառման գծով նախատեսված է 1 միլիարդ 772.5 միլիոն և 1 միլիարդ 634.4 միլիոն դրամ», - ասաց Հովհաննիսյանը: Բանախոսը միաժամանակ շեշտեց, որ ՊԵԿ-ն ընթացիկ տարում հաջողությամբ իրականացրել է հարկերի հավաքագրման գործընթացը՝ ակնկալելով նաև գերակատարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր