00:00:00

ՀՀ վարչապետը մայիսի 14-ին կհանդիպի Պուտինի հետ

Մայիսի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին Արցախում ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Փաշինյանը: «Ես երեկ հեռախոսազրույց ունեցա Վլադիմիր Պուտինի հետ, և մեր զրույցը շատ անկեղծ և կառուցողական էր։ Մենք Ռուսաստանի հետ հարաբերություններում սպասում ենք միայն դրական զարգացումեր», - ասաց Ն.Փաշինյանը։
Նա նշեց, որ ռազմավարական, դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ պետք է խորանան և զարգանան, այդ թվում՝ ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակում:
«Պետք է նաև մեծացնել այդ կազմակերպություններում անդամակցության արդյունավետությունը: Ապրանքաշրջանառությունը պետք է հասնի այնպիսի ծավալների, որ դրա արդյունքները զգան տնտեսությունն ու երկրի բնակիչները», - նշեց Ն.Փաշինյանը:
Իսկ հարցին, թե Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Ժիրայր Սեֆիլյանը քաղբանտարկյալ է, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ քաղբանտարկյալների վերաբերյալ հարցերը լուծվելու են օրենքի շրջանակներում:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր