00:00:00

Ինչո՞ւ են որոշ զինծառայողներ երկար մնում առաջնագծում. Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանեց

21:57, 02 նոյեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Ակտիվ մարտական գործողությունների ընթացքում հերթափոխի սպասելն աբսուրդ է։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Երբ ակտիվ մարտական գործողություն է գնում, ապա այդտեղ հնարավոր չի իրականացնել հերթափոխ։ Եթե տվյալ դիրքի վրա հարձակվում են, շնչելու ժամանակ չունես, զորք չես կարող այդտեղից հանել ու փոխել։ Եթե նույնիսկ մեկ գիշեր էլ մարտ տեղի չունենա ու հրաշքով կարոողանաս գիշերվա ընթացքում ամբողջ զորքին հանել, ապա նոր եկած զորքը նույն մարտունակությունը չի ունենալու, ինչ այն զորքը։ Որքան էլ հոգնած լինի հին զորքը, ինքը տեղանքին լավ է տիրապետում, գիտի՝ հակառակորդն ինչ էր ուզում անել եւ ինչոը չստացվեց։ Նոր զորքը պիտի ադապտացվի. ադապտացում չես կարող իրականացնել ակտիվ մարտական գործողությունների շրջանում։ Հնարավոր թեթեւ մարտական գործողությունների ենթարկված տեղամասերում կատարվել են հերթափոխեր։ Չենք կարողանալու հեշտությամբ բոլորին հերթափոխել»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը։ ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ հերթափոխ կազմակերպելու արդյունքում կարող ենք կորցնել եւ՛ հերթափոխվողներին, եւ՛ հերթափոխողներին, եւ՛ այն դիրքերը, որոնք իրենք զբաղեցնում էին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր