00:00:00

Հրապարակվել է սիրիացի ահաբեկիչ Յուսուֆ Ալաաբեթ ալ Հաջիի ձերբակալման տեսանյութը

21:56, 02 նոյեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Համացանցում հրապարակվել է սիրիացի ահաբեկիչ Յուսուֆ Ալաաբեթ ալ Հաջիի ձերբակալման տեսանյութը: Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ՝ նոյեմբերի 1-ին, Արցախի ՊԲ ստորաբաժանումների կողմից մարտական գործողությունների ընթացքում գերեվարվել է հերթական սիրիացի վարձկանը: Նա 1988թ.-ի ծնված, Սիրիայի Իդլիբ նահանգի Ջեսրալ Շուուր շրջանի Զիյադիյա գյուղի բնակիչ Յուսուֆ Ալաաբեթ ալ Հաջին է: Հարցաաքննության ժամանակ վարձկանը պատմել է, որ ամուսնացած է, ունի 5 երեխա: Արցախում, իր խոսքով,  «քաֆիրների» (անհավատների) դեմ կռվելու համար նրան խոստացել են ամսական 2000 դոլար վարձավճար ու ևս 100 դոլար  «պարգևավճար»՝ ամեն  «քաֆիրի» գլուխ կտրելու համար: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ սիրիացի ահաբեկչին գերեվարել է Արցախի լեգենդար հերոս Վլադիմիր Բալայանի որդու՝ Ալեքսեյ Բալայանի 5-հոգանոց խումբը: Այսօր այդ խմբի անդամներն արժանացել են պարգեւների: Հիշեցնենք, որ դրանից առաջ ձերբակալվել է Թուրքիայի կողմից Ադրբեջան ուղարկված ահաբեկչական խմբավորման անդամ, սիրիացի վարձկան Մըհըրաբ Մուհամմադ Ալ Շխայիրը։ Նրան ՊԲ ստորաբաժանումները գերեվարել էին հոկտեմբերի 30–ին։ Նա ծնունդով Սիրիայի Համմա քաղաքից է: https://www.youtube.com/watch?v=vdgznd-tgTE&feature=emb_logo

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր