00:00:00

Զոհվել է Արցախի հերոս, գնդապետ Սերգեյ Շաքարյանը

21:18, 02 նոյեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Արցախի պաշտպանության բանակից հայտնում են, որ հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհվել է Սերգեյ Շաքարյանը։ Նշենք, որ Շաքարյանն օրեր առաջ էր արժանացել «Արցախի հերոս»-ի բարձրագույն կոչմանը։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, Սերգեյ Շաքարյանին Արցախի հերոս շնորհելու մասին խոսելիս նշել է․ «Գնդապետ Շաքարյանը արցախյան գոյապայքարի առաջամարտիկներից է։ Կազմակերպել է հակառակորդի բազմաթիվ տանկային և հետևակային գրոհներ՝ պատճառելով բավականին մեծ կորուստներ։ Պարո՛ն Շաքարյան, ձեզ հարգում է ամբողջ ազգը, ձեր սխրանքը գնահատելու է ամբողջ ազգը, դուք իրական Արցախի հերոս եք»։ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը նրա մասին գրել է․ «Հանրապետության նախագահի կողմից «Արցախի հերոս»-ի բարձրագույն կոչմանն արժանացած, գնդապետ Սերգեյ Շաքարյանի հայրը Արցախյան առաջին պատերազմի զոհերից է։ Հերոս հոր՝ հերոս որդին։ Պատիվ ունեմ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր