00:00:00

Արցախի ՊԲ-ն հրապարակել է ևս 11 զոհի անուն, հայկական կողմն ունի ընդհանուր 1177 զոհ

20:50, 02 նոյեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Արցախի ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված ևս 11 զինծառայողների անունները։
Սարգսյան Արթուր Սարգսի, ծնվ. 1975թ. Յակովլև Դավիթ Արմանի, ծնվ. 2001թ. Շաքարյան Սերգեյ Սլավի, ծնվ. 1974թ. Վիրաբյան Տիգրան Ալբերտի, ծնվ. 1977թ. Միքայելյան Արտյոմ Տիգրանի, ծնվ. 1997թ. Պահեստազորային Աթանեսյան Արտակ Վոլոդյայի, ծնվ. 1985թ. Ղազարյան Ազատ Վահանի, ծնվ. 2000թ. Ջավախյան Գևորգ Գրիգորի, ծնվ. 2001թ. Մխիթարյան Վահե Արմենի, ծնվ. 2001թ. Բաղդասարյան Արամ Արսենի, ծնվ. 2002թ. Նալբանդյան Բենյամին Գառնիկի, ծնվ. 2001թ. Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 45 քաղաքացիական անձ, վիրավորվել է 141 քաղաքացիական անձ։ Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր