00:00:00

Արաղչին մանրամասներ է ներկայացրել Անկարա այցից

16:11, 31 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Աբբաս Արաղչին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման  Իրանի նախաձեռնությունը ներկայացնելու նպատակով մեկնել է Անկարա, հանդիպել Թուրքիայի ԱԳ փոխնախարար Սեդաթ Օնարի հետ: Կողմերը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: «Անկարայում մենք Թուրքիայի ԱԳ փոխնախարար Սեդաթ Օնարի հետ  բաց ու օգտակար քննարկում ունեցանք: Իրանը և Թուրքիան երկու հիմնական դերակատարներ են, որոնք անհերքելի դեր ունեն տարածաշրջանի խաղաղության և կայունության հարցում»,-  Արաղչին նշել է իր «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: «ՌԻԱ նովոստի» գործակալությանը տրված հարցազրույցում՝ Արաղչին ասել է, որ Թեհրանի խաղաղության ծրագիրը հիմնվում է «տարածաշրջանային երկրների, այդ թվում Ռուսաստանի և Թուրքիայի մասնակցության վրա»։ Հոկտեմբերի 29-ին Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալը Երևանում հանդիպել էր ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, իսկ հոկտեմբերի 30-ին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր