00:00:00

ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը

01:36, 31 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Չսահմանափակելով հրադադարի կամ այլ պարտավորությունների կատարումը, կողմերը պայմանավորվեցին անհապաղ կատարել մի շարք քայլեր, ներառյալ. ✓ Կողմերը կանխամտածված չեն թիրախավորելու քաղաքացիական բնակչությանը կամ ոչ ռազմական օբյեկտներին` համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի. ✓ Կողմերը ակտիվորեն ներգրավվելու են ռազմաճակատի աճյունների վերականգնման և փոխանակման իրականացմանը` ԿԽՄԿ-ին և PRCiO- ին տրամադրելով դյուրացման համար անհրաժեշտ անվտանգության երաշխիքները. ✓ Կողմերը մեկ շաբաթվա ընթացքում ԿԽՄԿ-ին և PRCiO- ին կփոխանցեն ներկայումս պահվող ռազմագերիների ցուցակը` մուտքի ապահովման և, ի վերջո, փոխանակման նպատակով: ✓ Կողմերը գրավոր կտրամադրեն մեկնաբանություններ և հարցեր կապված հրադադարի հաստատման հնարավոր մեխանիզմների հետ` համաձայն հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության 2-րդ կետի: Կողմերը ձեռնամուխ եղան կարծիքների բաց և առարկայական փոխանակմանը, որի նպատակն էր հստակեցնել իրենց բանակցային դիրքորոշումները համապարփակ լուծման առանցքային տարրերի վերաբերյալ` հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության 3-րդ կետի համաձայն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր