00:00:00

Ինչ են պայմանավորվել Երևանն ու Բաքուն․ նոր մանրամասներ Ժնևյան հանդիպումից

01:29, 31 հոկտեմբեր 2020

Հոկտեմբերի 30-ին Ժնևում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել։ «Ժնևում հանդիպման ժամանակ Բաքուն և Երևանը պայմանավորվել են չթիրախավորել խաղաղ բնակչությունն ու ոչ ռազմական օբյեկտները»,- ասվում է ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Բացի այդ կողմերը պայմանավորվել են կազմակերպել ռազմաճակատից աճյունների դուրսբերումը և փոխանակումը,  մեկ շաբաթվա ընթացքում Կարմիր խաչին փոխանցել ռազմագերիների ցուցակը` նրանց տեսակցելու և ի վերջո փոխանակման նպատակով Ավելի վաղ՝ Երևանի ժամանակով ժամը 17:00-ին, Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ մեկնարկել էր ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Մինչ այդ Մնացականյանը հանդիպել էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկի հետ: Հայտարարությունն ամբողջությամբ՝ քիչ անց։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր