00:00:00

ՄԱԿ-ի ԱԽ-ն կարող է վերադառնալ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկմանը. Նեբենզյա

01:12, 31 հոկտեմբեր 2020 Աշխարհ

ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը կարող է վերադառնալ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկմանը, եթե հակամարտության գոտում իրավիճակը չբարելավվի: Այդ մասին ուրբաթ հայտարարել է Ռուսաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Ես չեմ կարող բացառել, որ եթե իրավիճակը վատթարանա, Խորհուրդը կարող է վերադառնալ այդ խնդրին եւ զբաղվել դրանով: Ձեւաչափը մենք կորոշենք»,-ասել է Նեբենզյան՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին, թե պատրաստվում է արդյոք Անվտանգության Խորհուրդը բաց նիստ անցկացնել այդ թեմայով: Ավելի վաղ Խորհուրդը երկու անգամ քննարկել է Լեռնային Ղարաբաղում հակամարտության էսկալացիան փակ ձեւաչափով եւ առանց Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցության:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր