00:00:00

ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը հորդորում է չտրվել սադրանքներին

22:07, 30 հոկտեմբեր 2020

Մասնավոր անձինք և առանձին խմբեր Մոսկվայում բողոքի ակցիաներ կազմակերպելու կոչեր են անում։
 Ռուսաստանում Հայաստանի դեսպանություն հորդորում է ռուսաստանաբնակ հայերին չտրվել սադրանքներին և պահպանել այն երկրի օրենսդրությունը, որտեղ գտնվում են։ Դեսպանությունը Facebook-ի պաշտոնական էջում նշվում է, որ վերջին օրերին սոցիալական ցանցերում մի շարք անձինք և առանձին խմբեր Մոսկվայում տարբեր ակցիաների դուրս գալու կոչեր են տարածում։ «Գիտակցելով ձեզանից յուրաքանչյուրի խորը մտահոգությունը և չափազանց ուշադիր վերաբերվելով իրավիճակին՝ խնդրում ենք ձեզ ձեռնպահ մնալ նման նախաձեռնություններին մասնակցելուց և սոցիալական ցանցերում կոչերի տարածումից, չտրվել հնարավոր սադրանքներին և, ինչպես և նախկինում, պահպանել ՌԴ օրենսդրությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Դեսպանությունը խնդրում է ՌԴ-ում գտնվող հայերին մշտական կապ պահպանել դիվանագիտական ներկայացուցչության հետ: Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ Պատերազմի սկզբից ի վեր աշխարհի տարբեր երկրներում հայերն ու նրանց համակիր տեղաբնակները բազմաթիվ ցույցեր են կազմակերպել՝ դատապարտելով թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի դեմ։ Մի քանի երկրներում՝ մասնավորապես Ֆրանսիայում ու Իսրայելում, հարձակումներ են գրանցվել խաղաղ ցուցարարների վրա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր