00:00:00

Թուրքիայում երկրորդ երկրաշարժն է գրանցվել

21:44, 30 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Թուրքիայի ափերի մոտ այսօր տեղի ունեցավ թվով արդեն երկրորդ երկրաշարժը: Էպիկենտրոնը գտնվել է Էգեյան ծովում՝ Այդինի նահանգի Քուշադասի ավանից 20 կիլոմետր հեռավորության վրա: Այդ երկրաշարժի հետևանքների մասին տեղեկություններ դեռ չկան: Նշենք, որ սեյսմոլոգներն ավելի քան 20 հետցնցումներ են գրանցել Էգեյան ծովում գրանցված երկրաշարժից հետո: Նշվում է, որ հզոր երկրաշարժից հետո կես ժամվա ընթացքում առնվազն 21 հետցնցում է գրանցվել, որոնցից ամենահզորը՝ 4.9 մագնիտուդ ուժգնությամբ:
РИА Новости-ի փոխանցմամբ՝ առաջին գրանցված  երկրաշարժի զոհերի թիվը հասել է 12-ի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր