00:00:00

Արցախում ոչնչացվել է սիրիական զինյալ խմբավորումներից մեկի առաջնորդը

01:37, 31 հոկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

ԼՂ հակամարտության գոտում հայկական կողմը ոչնչացրել է Թուրքիայի կողմից աջակցվող սիրիական զինյալ խմբավորումներից մեկի ղեկավար Հուսեյն Աբոն: Վերջինս «Համզա» խմբավորման երկրորդ առաջնորդն է, որ սպանվել է վերջին օրերին` ԼՂ դեմ մարտական գործողությունների ընթացքում:  Այս մասին հայտնում է North press agency-ին` հղում անելով տեղի աղբյուրներին: Ադել Շահիրը` «Համզա» խմբավորման կենտրոնական ուժերի գլխավոր հրամանատարը, մահացել է մի քանի օր առաջ` չորս այլ զինյալների հետ միասին: Աբոն առաջինն է այն առաջնորդներից, որ մասնակցել են Ադրբեջանում մարտական գործողությունների անցկացման համար զինյալների հավաքագրմանը: Նշվում է, որ որոշ տեղեկություններով` Աբոն պատասխանատվություն է կրում Համզայի շրջանի մի քանի խմբավորումների գործունեության համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր