00:00:00

Հունաստանում երկրաշարժը հանգեցրել է ավերածությունների Սամոս կղզում. փլվել է Սուրբ Աստվածամոր տաճարի գմբեթը

21:36, 30 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Հունաստանում ստորգետնյա ուժգին ցնցումները հանգեցրել են ավերածությունների Սամոս կղզում, ուրբաթ՝ հոկտեմբերի 30-ին, հաղորդում է «Սքայ»-ը: Պարբերականի տեղեկություններով՝ Նեոն-Կառլովասի քաղաքում փլվել է Սուրբ Աստվածամոր եկեղեցու գմբեթը: Բացի այդ, լրջորեն վնասվել են նաեւ այլ շենքերը: Աթենքի համալսարանի սեյսմիկ լաբորատորիայի տվյալներով՝ տեղի է ունեցել 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ Սամոս կղզու հարեւանությամբ: Երկրաշարժի օջախը գտնվել է Սամոսից 24 կմ հյուսիս-արեւմուտքում 10 կմ խորության տակ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր