00:00:00

Փարիզում ոստիկանները ձերբակալել են դանակներով իրենց վրա հարձակվել փորձող տղամարդու

20:52, 30 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Փարիզի ոստիկանները ձերբակալել են տղամարդուն, ով փորձել է դանակներով նրանց վրա հարձակվել: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը: Ոստիկաններն ահազանգ են ստացել, որ քաղաքի հարավ-արևմտյան շրջաններից մեկում դանակով զինված տղամարդը թակել է հարևանի դուռը: Գործակալության աղբյուրի փոխանցմամբ՝ ոստիկանները տղամարդու հետ առճակատվել են շինության բակում, նրան վնասազերծելու համար կիրառել են էլեկտրոշոկ և ռետինե փամփուշտներ: Միջադեպի հետևանքով այլ մարդիկ չեն տուժել: Նշվում է, որ միջադեպը հաջորդել է Նիցցայում տեղի ունեցած հարձակմանը, որի հետևանքով 3 մարդ է զոհվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր