00:00:00

ԼՂ հարցով ԵԱՀԿ ՄԽ ժնևյան հանդիպումը մամուլի համար փակ է լինելու․ ՏԱՍՍ

15:12, 30 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ այսօր նախատեսված հանդիպումից առաջ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ Ժնևում կարծիքներ են փոխանակել, ՏԱՍՍ-ին հայտնել է աղբյուրը: «Հինգշաբթի տեղի է ունեցել Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը, իսկ այսօր նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումը»,- նշել է գործակալության զրուցակիցը՝ ընդգծելով, որ այդ միջոցառումները «փակ են մամուլի համար»։ Աղբյուրի խոսքով՝ այս պահին հայտնի չէ՝ արդյոք քննարկումների արդյունքում հայտարարություն կհրապարակվի։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120 քաղաքացիական անձ։ Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր