00:00:00

Մահացել է Թուրքիայի նախկին վարչապետը

14:32, 30 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Մահացել է Թուրքիայի նախկին վարչապետ, ծագումով համշենցի Մեսութ Յըլմազը: Այդ մասին CNN Türk- ի թղթակցի հետ հեռախոսազրույցում տեղեկացրել է Մեսութ Յըլմազի կինը՝ Բեռնա Յըլմազը: «Մեսութը գլխուղեղի վիրահատություն էր տարել: Նա բուժվում էր հիվանդանոցում: Բուժումից հետո նա որոշ ժամանակ գտնվում էր մասնավոր կլինիկայում հսկողության տակ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Յըլմազի կինը: Թուրքական մամուլում դեռևս նախորդ ամիս տարածվել էր Յըլմազի մահվան լուրը, սակայն այդ տեղեկությունը հերքվել էր: Մեսութ Յըլմազը երեք անգամ պաշտոնավարել է որպես Թուրքիայի վարչապետ: Ներկայացրել է «Մայր հայրենիք» կուսակցությունը: Ըստ որոշ աղբյուրների՝ Յըլմազն ունեցել է համշենահայկական ծագում, սակայն Յըմազը մշտապես հերքել է դա, իրեն համարելով զտարյուն թուրք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր