00:00:00

ՄԱԿ-ում նախազգուշացրել են ավելի մահաբեր եւ կործանարար համավարակների մասին

14:21, 30 հոկտեմբեր 2020 Աշխարհ

ՄԱԿ-ում նախազգուշացրել են տնտեսության համար ավելի մահաբեր եւ կործանարար համավարակների մասին, քան COVID-19-ը, եթե մարդիկ չփոխեն իրենց վերաբերմունքը բնության հանդեպ: Կենսաբազմազանության եւ էկոհամակարգերի ծառայությունների (IPBES) միջկառավարական ​​գիտաքաղաքական պլատֆորմի հատուկ զեկույցում նշվում է, որ կենսամիջավայրի ոչնչացումը եւ գերսպառումը կբարձրացնեն կենդանիների կողմից մարդկանց փոխանցվող հիվանդությունների հավանականությունն ապագայում, հայտնում է France24- ը: IPBES-ը հայտնում է, որ ներկայումս կենդանիների մոտ 850 000 վիրուս է հայտնաբերվել, որոնք ի վերջո կարող են վարակել մարդկանց` այս խնդիրը «մարդկության գոյության համար սպառնալիք» անվանելով: «Մարդկային գործունեության նույն տեսակները, որոնք կլիմայի փոփոխության եւ կենսաբազմազանության կորստի են հանգեցնում, եւս համավարակի ռիսկ են ստեղծում եւ ազդում են մեր գյուղատնտեսության վրա»,- ասել է Ecohealth Alliance-ի նախագահ Պիտեր Դաշակը: COVID-19-ը վեցերորդ համավարակն է 1918 թվականի գրիպի բռնկումից ի վեր, որը կարելի է ուղղակիորեն վերագրվել մարդու գործունեությանը, կարծում է գիտնականների խումբը: Ամեն տարի հինգ նոր հիվանդություն է առաջանում, որոնցից յուրաքանչյուրը կարող է համավարակի վերածվել: Փորձագետները նշում են, որ հուլիսից COVID-19-ը համաշխարհային տնտեսությանը 16 տրիլիոն դոլար է արժեցել, եւ այդ համավարակների կանխարգելման համար ներդրումները հարյուրավոր անգամներ ավելի էժան է, քան դրանք հաղթահարելը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր