00:00:00

Ստեփանակերտ․ Անօգնական ծերերին գերեվարելով՝ Բաքուն հաստատում է ցեղասպան քաղաքականությունը

17:16, 30 հոկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Անօգնական ծերերին գերեվարելով, գործողություններով, որոնք փաստացի դարձել են Ղարաբաղի 85-ամյա բնակչի մահվան պատճառը, Ադրբեջանի իշխանությունները հաստատում են իրենց կողմից անցկացվող ցեղասպանության եւ Լեռնային Ղարաբաղից հայ բնակչությանը վտարելու քաղաքականությունը։ Այս մասին ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով Հադրութի երկու տարեց բնակիչների գերեվարումը։ «Սրանով Ադրբեջանն ասում է՝ հայեր, հեռացեք Հայաստան։ Երկու տարեց մարդիկ գերեվարվել էին, տարվել, Աստված գիտե, թե ինչ են վերապրել ադրբեջանական գերության մեջ։ Լավ հայտնի է, թե իրենից ինչ է ներկայացնում ադրբեջանական զնդանը։ Դա խոշտանգումներ են, ծանակումներ, սպանություններ։ Իմ հորեղբայրը արցախյան առաջին պատերազմի ժամանակ գերեվարվել էր։ Նրան, ինչպես եւ մեր տասնյակ այլ հայրենակիցներին պահում էին Բաքվի մոտ ճամբարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր