00:00:00

Հունաստանի պաշտպանության նախարար. Թուրքիան ավելի ու ավելի ինքնավստահ է դառնում

13:35, 30 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Թուրքիան, ամենայն հավանականությամբ, կգործարկի ռուսական արտադրության Ս-400 հակահրթիռային պաշտպանության համակարգը, եթե ՆԱՏՕ-ն ոչինչ չձեռնարկի: Այս մասին հայտարարել է Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Պանագիոտոպուլոսը: Անցյալ շաբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել էր, որ Թուրքիան հոկտեմբերի 16-ին փորձարկել էր Ս-400 համակարգը` հրթիռն արձակելով Սեւ ծովի Սինոպ քաղաքի մերձակայքում: ՆԱՏՕ-ն բազմիցս հայտարարել է, որ Թուրքիայի կողմից Ս-400-ի գործարկումը հղի է դաշինքի օպերատիվ անվտանգության խախտմամբ: Հաղորդվում էր, որ օգոստոսին Թուրքիան Ս-400 ռադիոլոկացիոն համակարգի կիրառմամբ հետեւել է հունական Ֆ-16 կործանիչին: Թուրքիան «ավելի ու ավելի ինքնավստահ է դառնում` ագրեսիվ հռետորաբանության աճող տարրի, կոնֆրոնտացիոն վերաբերմունքի եւ ռեւիզիոնիստական ​​քաղաքական դիրքորոշման հետ միասին»,- Պանագիոտոպուլոսի խոսքերը մեջբերում է «Ամերիկայի ձայնը» «Եթե ոչինչ չձեռնարկվի, ապա թուրք առաջնորդներն իրավունք կունենան համարելու, որ կարող են շարունակել թշնամական եւ կոնֆրոնտացիոն վարք ցուցադրել, որը սպառնում է կայունությանն ամբողջ տարածաշրջանում»,- ասել է Պանագիոտոպուլոսը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր