00:00:00

Նիցցայում կատարված ահաբեկչության զոհերից մեկը Բրազիլիայի քաղաքացի է

11:05, 30 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Հոկտեմբերի 29-ի նՖրանսիայի Նիցցա քաղաքում եկեղեցու մոտ իրականացված հարձակման զոհերից մեկը Բրազիլիայի քաղաքացի է, հայտնել է Բրազիլիայի արտգործնախարար Էռնեստո Արաուժոն: «Մենք խորապես վշտացած ենք Բրազիլիայի 44-ամյա քաղաքացու մահվան կապակցությամբ: Նա 3 երեխաների մայր էր: Նա դարձել է Նիցցայի Նոտր Դամ եկեղեցում իրականցված դաժան հարձակման զոհերից մեկը»,- գրել է նախարարը թվիթերյան էջում: Հիշեցնենք, որ հինգշաբթի առավոտյան տղամարդը դանակով հարձակվել է մարդկանց վրա: Մահացել է 3 մարդ, որոնցից մեկին չարագործը գլխատել է: Հանցագործին հաջողվել է ձերբակալել: Քաղաքապետ Քրիստիան Էստրոզին նշել է, որ հանցագործը չի դադարել կրկնել «Ալլահ աքբար»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր