00:00:00

Օ'Բրայանը զանգահարել է Փաշինյանին՝ կողմերին հորդորելով պահպանել Ղարաբաղում հրադադարի ռեժիմը

23:36, 29 հոկտեմբեր 2020 Աշխարհ

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայանը հայտնել է, որ զանգահարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կոչ արել բոլոր կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը: «Այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում կրկին նշել եմ, որ Ադրբեջանը և Հայաստանը պետք է կատարեն հրադադարի իրենց պարտավորությունները: Երկու երկրների ժողովուրդները մեծ կորուստներ են կրել, ընդ որում՝ Հայաստանի ժողովուրդը, որը բախվել է ռազմական հարձակողական գործողությունների, այժմ իր վրա է կրում կորուստների հիմնական ծանրությունը», - ասված է Օ'Բրայանի հայտարարության մեջ: «Հակամարտությունը ռազմական լուծում չունի: Մենք բոլոր արտաքին ուժերին կոչ ենք անում զերծ մնալ միջամտությունից և միանալ ԱՄՆ-ին՝ ձգտելով կողմերին վերադարձնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցությունների», - հավելել է Օ'Բրայանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր