«Ես դատապարտում եմ Նիցցա քաղաքում տեղի ունեցած սարսափելի հարձակումը։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհերի հարազատներին և ֆրանսիացի ժողովրդին։ Ատելությունը տեղ չունի մեր հասարակություններում, և ՆԱՏՕ-ն աջակցում է իր դաշնակից Ֆրանսիային»,- Twitter-ում գրել է Ստոլտենբերգը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆրանսիայի Նիցցա քաղաքում անհայտ անձը դանակով հարձակվել էր Նոտր Դամ եկեղեցու մոտ գտնվող մարդկանց վրա։
Միջադեպը տեղի էր ունեցել առավոտյան ժամը 9:00-ին: Տաս րոպե անց հանցագործին հաջողվել էր բռնել: Հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ։
Ավելի ուշ Ֆրանսիայի հարավային Ավինյոն շրջանում տղամարդը փորձել էր հարձակվել է ոստիկանության աշխատակիցների վրա և դանակահարել նրանց։