00:00:00

Մերկել. պոպուլիստները, որոնք պնդում են, թե կորոնավիրուսն անվնաս է, վտանգավոր են եւ անպատասխանատու

23:04, 29 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Պոպուլիստները, որոնք պնդում են, թե կորոնավիրուսն անվնաս է, վտանգավոր են եւ անպատասխանատու: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հաղորդում է Reuters-ը: «Մենք գտնվում ենք սառը սեզոնի սկզբում դրամատիկ իրավիճակում: Դա անդրադառնում է բոլորի վրա՝ առանց բացառությունների»,-ասել է Մերկելը՝ հավելելով, որ սոցիալական կոնտակտները կրճատելու համար նոր սահմանափակումներն անհրաժեշտություն են: Նրա խոսքով՝ պոպուլիստները, որոնք կասկածում են, որ ճգնաժամը լուրջ է, ռիսկի են ենթարկում մարդկանց կյանքը: «Սուտը եւ ապատեղեկատվությունը, դավադրության տեսությունն ու ատելությունը վնաս են հասցնում ոչ միայն ժողովրդավարական դեբատներին, այլ նաեւ վիրուսի դեմ պայքարին»,-ասել է Մերկելը խորհրդարանում ելույթի ժամանակ: Մերկելը հայտարարել է նոյեմբերի 2-ից մեկամսյա կարանտինի մասին, որի ժամանակ փակ կլինեն ռեստորանները, մարզասրահներն ու թատրոնները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր