00:00:00

Ձերբակալվել է Կալիֆոռնիայում Հայաստանին աջակցող ցույցի մասնակիցների վրա հարձակման մեջ կասկածվողը

22:53, 29 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Ձերբակալվել է Կալիֆոռնիայում Հայաստանին եւ Արցախին աջակցող ցույցի մասնակիցների վրա հարձակման մեջ կասկածվողը: Ֆրեզնոյի ոստիկանության բաժանմունքի սպաները արձագանքել են River Park առեւտրի կենտրոնի մոտ «Պաշտպանենք Հայաստանը» հանրահավաքի վայրիցոչ հեռու բռնության մասին լուրերին, հայտնում է NY Daily News-ը: Ոստիկանությունը պարզել է, որ տղամարդը նյարդայնացել է ցույցի պատճառով առաջացած խցանումից: Կասկածյալը դուրս է եկել մեքենայից՝ զինված փայտե մահակով եւ դանակով, եւ գրեթե անմիջապես սկսել է վիճել ցուցարարների հետ: Տղամարդը, ում նույնականացրել են որպես Ջեյմի Ֆոնեսկա, սկսել է թափահարել իր մահակը եւ փորձել է կտրել պաստառներից մեկը, հայտնում է Fox 26-ը: Երբ ցուցարարները փորձել են կանգնեցնել նրան, նա դանակով հարձակվել է նրանց վրա՝ վիրավորելով երեքին: Հարձակումից հետո Ֆոնեսկան, դեռեւս ակնհայտ վրդովված, վերադարձել է իր մեքենայի մեջ, իսկ հետո շրջել է ամբողջ թաղամասով՝ բղավելով ցուցարարների վրա: Նույն օրը 41-ամյա տղամարդը ձերբակալվել է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր