00:00:00

Հակառակորդի շարժեր և կուտակումներ կան նաև ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով. Արծրուն Հովհաննիսյան

02:38, 30 հոկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Ճիշտ է, մարտական գործողություններ ինտենսիվությունը մի փոքր նվազել է, բայց խնդիրը չի փոխվել: Թշնամին, հրոսակախմբերի հետ, Թուրքիայի բացահայտ աջակցությամբ, շարունակում է պատերազմը՝ մի փոքր դանդաղ, այլ մարտավարությամբ: Բայց մեր խնդիրը նույնն է. պետք է պաշտպանենք մեր հայրենիքը, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Անդրադառնալով Արցախի նախագահի՝ այսօր հնչեցրած այն հայտարարությանը, որ թշնամին Շուշիից առավելագույնը 5 կմ հեռավորության վրա է, Արծրուն Հովհաննիսյանը նշեց՝ խոսքը գուցե ոչ թե 5, այլ 7 կմ հեռավորության մասին է: «ԱՀ նախագահը, ըստ էության, մարտակոչ է հնչցրել, և դա նորմալ է», - ասաց Հովհաննիսյանը: Ինչ վերաբերում է ՀՀ սահմաններին, բանախոսի տեղեկացմամբ, հակառակորդի շարժեր և կուտակումներ սահմանի ամբողջ երկայնքով էլ կան, սակայն իրավիճակը հանգիստ է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր