00:00:00

Մարտունու եւ Ասկերանի գյուղերում դիվերսիոն խմբերի դեմ մարտական գործողությունները շարունակվում են. Արծրուն Հովհաննիսյան

02:32, 30 հոկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Մարտունու եւ Ասկերանի շրջանների գյուղերում հիմնականում անտառային զանգվածի փոքր բնակավայրերի հարակից տարածքներում շարունակվում են դիվերսիոն խմբերի դեմ ընթացող մարտական գործողությունները։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Այսօր այս մարտական գործողություններն ընթացել են Ավետարանոց եւ դեպի Սղնաղ գյուղի տարածքը եւ հարակից բլուրների եւ անտառային զանգվածներում։ Դիվերսիոն խմբերը ներթափանցում են տարբեր ուղղություններով»,- ասաց նա։ Հովհաննիսյանի խոսքով՝ դիվերսիոն խմբերի ներթափանցման դեմ պայքարը ենթադրում է առանձին մարտական գործողություն. «Մարտավարություն, ինչը սովորական համազորային մարտի կամ 5-րդ սերնդի պատերազմին բնորոշ առանձին, ինտենտիվ մարտական գործողությունների նման մարտեր չեն»։ Արծրուն Հովհաննիսյանն ավելացրեց, որ օրվա ընթացքում շարունակվել են Արցախի տարբեր բնակավայրերի հրետակոծությունները՝ հիմնականում կիրավել են հրթիռային, հրետանային միջոցներով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր