00:00:00

Չպետք է թույլ տանք, որ պատերազմը փոխանցվի մեր ժառանգներին. կա՛մ մենք, կա՛մ նրանք. կամավորական ուսանող

02:29, 30 հոկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Պատերազմը շատ դաժան է, սակայն մեր բանակը կարողանում է փայլուն հաղթանակներ տանել, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց կամավոր, ԵՊՀ ուսանող Միքայել Միքայելյանը: «Լինելով պատմաբան՝ ես կամավորագրվել եմ՝ քաջ գիտակցելով, թե ինչ ողբերգական ավարտ է լինում, երբ հայ ժողովուրդը դուրս չի գալիս թշնամու դեմ», - ասաց նա՝ օրինակ բերելով 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը: Ուսանողի խոսքով՝ 100 տարի անց թուրք ահաբեկիչը կրկին ոտնձգություն է իրականացնում մեր հայրենիքի նկատմամբ: «Սակայն այսօր ունենք պետություն, բանակ, մարտական ոգի և հզոր սփյուռք: Մենք թույլ չենք տալու, որպեսզի Թալեաթ փաշայի երազանքն իրականանա՝ թողնել մեկ հայ՝ այն էլ թանգարանում: Ես կոչ եմ անում բոլորին մեկնել առաջնագիծ: Մենք պետք է ավարտին հասցնենք այն պատերազմը, որ մեր հայրերը սկսել են 90-ականներն: Չպետք է թույլ տանք, որ պատերազմը փոխանցվի մեր ժառանգներին: Կա՛մ մենք, կա՛մ նրանք: Ես համոզված եմ, որ լինելու է մեր հաղթանակը: Մենք ջախջախելու ենք թշնամուն, թույլ չենք տալու, որ նա մոտենա մեր հայրենիքի սահմաններին», - ասաց կամավորականը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր