00:00:00

Մակրոնը Ֆրանսիայում զինված հարձակումներից հետո հայտարարություն է տարածել

21:17, 29 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը այսօր Ֆրանսիայում զինված հարձակումներից հետո դիմել է ժողովրդին։ Նա հայտնել է, որ երկիրը կրկին ենթարկվել է «իսլամիստական ​​ահաբեկչության»: Նա գրոհից մի քանի ժամ անց ժամանել է Նիցցա: Մակրոնին ուղեկցում էին ներքին գործերի նախարար Ջերալդ Դարմանենը և արդարադատության նախարար Էրիկ Դյուպոն-Մորետին: Նախագահը հայտարարել է վերջին իրադարձությունների ֆոնին երկրում անվտանգության միջոցառումների ուժեղացման մասին․ «Մենք կպաշտպանենք բոլոր աղոթատեղիները, մասնավորապես եկեղեցիները, որպեսզի Սրբերի տոնը պատշաճ անցկացվի: Մենք նաև կպաշտպանենք մեր դպրոցները դպրոցական արձակուրդներից հետո»: Բացի այդ, ըստ պետության ղեկավարի, առաջիկայում կմոբիլիզացվեն լրացուցիչ զինծառայողներ, Sentinelle հակաահաբեկչական գործողության շրջանակներում նրանց թիվը կավելանա՝ երեքից հասնելով յոթ հազարի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր