00:00:00

Ֆրանսիան երկրում Vigipirate հակաահաբեկչական ծրագիր է սահմանել

16:58, 29 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Ֆրանսիայի ողջ տարածքում Vigipirate հակաահաբեկչական ծրագիր է սահմանվել Նիս քաղաքի եկեղեցու մոտ տեղի ունեցած հարձակումից հետո: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Ժան Կաստեքսը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Հոկտեմբերի 16-ին պատմության ուսուցիչ Սամյուել Պատիի սպանությունից հետո իշխանությունները չեն հայտնել այդ ծրագրի սահմանման մասին: «Կառավարության պատասխանը կլինի կոշտ, անողոք եւ անհապաղ: Ես արդեն որոշում եմ կայացրել երկրի ողջ տարածքում Vigipirate հակաահաբեկչական ծրագրի սահմանման մասին»,-ասել է Կաստեքսը՝ ելույթ ունենալով Ֆրանսիայի Ազգային ժողովում: Նա նշել է, որ նախագահ Էմանուել Մակրոնը Անվտանգության խորհրդի նիստ կհրավիրի ուրբաթ առավոտյան: Կառավարության ղեկավարը նշել է կասկածյալի հարձակման ժամանակ իրավապահ մարմինների աշխատանքի օպերատիվությունը: Հինգշաբթի առավոտյան Նիսում Նոտր Դամ եկեղեցու մոտ անհայտ անձը դանակով հարձակվել է մարդկանց վրա: 3 մարդ է զոհվել, հաղորդվում է մի քանի վիրավորի մասին: Մի շարք ԶԼՄ-ներ նշում են, որ հարձակում գործած անձը կնոջ է գլխատել: Ձերբակալության ժամանակ հարձակում գործած անձը վիրավորում է ստացել: Նիսի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին հայտարարել է, որ հարձակում գործած անձը չի դադարել կրկնել «Ալլահ աքբար» արտահայտությունը: Ամեն ինչ վկայում է այն մասին, որ դա ահաբեկչություն է եղել՝ նշել է քաղաքապետը: Հարձակման հետաքննությամբ զբաղվում է դատախազության հակաահաբեկչական բաժինը: Քաղաք է մեկնել նախագահ Էմանուել Մակրոնը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր