00:00:00

Պատերազմական իրավիճակում երեխաներին աջակցելու նպատակով կիրականացվի մանկավարժների վերապատրաստման դասընթաց

18:44, 29 հոկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Հաշվի առնելով պատերազմական իրավիճակով պայմանավորված խնդիրները՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հետ համատեղ, համագործակցելով ԵՊՀ անձի հոգեբանության ամբիոնի և Մանկական և կրթության հոգեբանների ասոցիացիայի հետ, հանրակրթական դպրոցների մանկավարժների ու հոգեբանների և տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնների մասնագետների համար իրականացնում է վերապատրաստման դասընթացներ: Վերապատրաստման ծրագրի շրջանակում մանկավարժները ձեռք կբերեն հետևյալ գիտելիքները և կարողությունները՝ պատկերացում հոգետրավմայի մասին, հոգետրավմային տրվող տարիքային արձագանքները, հոգետրավմայի ազդեցության ոլորտները երեխայի կյանքում, մանկավարժների և ուսուցիչների արձագանքը հոգետրավմա ապրող երեխայի հանդեպ, մանկավարժական աջակցման ձևերը հոգետրավմա ապրած երեխային։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր