00:00:00

Սիրիա է ուղարկվել ԼՂ մարտերում սպանված 25 վարձկանի դի. SOHR

14:46, 29 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Մարդու իրավունքների մշտադիտարկման սիրիական կենտրոնի ակտիվիստները տեղեկություն են ստացել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց 25 սիրիացի վարձկանների դիերի՝ հայրենիք տեղափոխման մասին: Վարձկանները սպանվել են Լեռնային Ղարաբաղում մարտերի ժամանակ: Հարկ է նշել, որ նրանց դիերը Սիրիա են բերվել Հալեպի հյուսիսում Հուր Կիլիս զինվորական սահմանով: Ըստ Կենտրոնի տվյալների՝ սեպտեմբերից մինչ այժմ Թուրքիայի աջակցությամբ ռազմաճակատ ուղարկված և այնտեղ սպանված գրոհայինների ընդհանուր թիվն առնվազն 217 է,: Նրանցից 163-ի մարմինները բերվել են Սիրիա, մինչդեռ մյուսների դիերը շարունակում են մնալ Ադրբեջանում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր