00:00:00

Բիթքոինի գինն ընկնում է

13:51, 29 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Հինգշաբթի առավոտյան ամենահայտնի կրիպտոարժույթի` բիթքոինի արժեքը նվազում է ավելի քան 3 տոկոսով, վկայում են աճուրդների տվյալները, հայտնում է «Փրայմ»-ը: Ըստ CoinMarketCap պորտալի, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին գինը, բիթքոինի արժեքը նվազել է 3.37 տոկոսով` կազմելով 13 248 դոլար: Binance բորսայում բիթքոինի գինն ընկել է 3.32 տոկոսով եւ կազմել 13.259 դոլար: Բիթքոինին բաժին է ընկնում կրիպտոարժույթների ընդհանուր շուկայի 62.2 տոկոսը: Բիթքոինի արժեքը հոկտեմբերի 22-ին 2019-ի հուլիսից ի վեր առաջին անգամ հասել էր 13 հազար դոլարի մակարդակին, ինչից հետո մի քանի օր շարունակ այն չափավոր աճ էր ցույց տալիս: Չորեքշաբթի աճուրդների ընթացքում կրիպտոարժույթի գինը սկսեց իջնել: Հաջորդ կլոր ցուցանիշը` 14 հազար դոլարը, բիթքոինը վերջին անգամ հատել է 2018-ի հունվարի 15-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր