00:00:00

Նիսում անհայտ անձը եկեղեցու մոտ դանակով հարձակվել է մարդկանց վրա. կա 3 զոհ, որից մեկին գլխատել են

13:40, 29 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Ֆրանսիայի Նիս քաղաքում անհայտ անձը դանակով հարձակվել է Նոտր Դամ եկեղեցու մոտ գտնվողցմարդկանց վրա, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ BFMTV ալիքին հղումով: Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան ժամը 9:00-ին: Տաս րոպե անց հանցագործին հաջողվել է բռնել: Նա վիրավոր է: Քաղաքապետ Քրիստիան Էստրոզին ենթադրում է, որ տեղի ունեցածն ահաբեկչություն է: Ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանեն հայտարարել է, որ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ը կից ստեղծվել է ճգնաժամային շտաբ: Reuters գործակալության հաղորդմամբ` առնվազն 3 մարդ է զոհվել հարձակման հետևանքով: Ոստիկանության աղբյուրները նշում են, որ հարձակման ընթացքում մի կնոջ գլխատել են: Այս մասին լրագրողներին փոխանցել է «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պեն: Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր