00:00:00

Ադրբեջանը խախտում է հրադադարը, երբ իր հազարավոր դիակներն արդեն փտում են առաջնագծում. նա թքած ունի իր կորուստների վրա․ՊԲ

17:10, 29 հոկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Ադրբեջանը թքած ունի սեփական կորուստների վրա: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի պաշտպանության բանակը: «Ադրբեջանը պարբերաբար շարունակում է խախտել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահ երկրների միջնորդությամբ դիակների, ռազմագերիների և այլ պահվող անձանց մասին հումանիտար հրադադար հաստատելու մասին պայմանավորվածություններն այն դեպքում, երբ մարտակա գործողությունների ընթացքում ոչնչացված վերջինիս հազարավոր դիակներ արդեն փտում են առաջնագծի տարբեր հատվածներում: Նման պահվածքով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ցույց է տալիս, որ թքած ունի ոչ միայն միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի, այլև սեփական զինծառայողների դիակների ու նրանց հիշատակի նկատմամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր