00:00:00

Մերկելը կոլապս է կանխատեսել Գերմանիայում

12:30, 29 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չորեքշաբթի հայտարարել է, որ երկրի կառավարությունը նոր խիստ կարանտին է մտցնում բնակիչների համար: Ըստ Reuters-ի` կարանտինը կսկսվի նոյեմբերի 2-ից: Եթե ​​ոչինչ չձեռնարկվի, ասել է նա, գերմանական առողջապահական համակարգում կոլապս տեղի կունենա: «Սրանք կոշտ միջոցներ են»,- հայտարարել է կառավարության ղեկավարը: Նա շեշտել է, որ իշխանությունները երկու շաբաթվա ընթացքում կվերանայեն ընդունված յուրաքանչյուր սահմանափակիչ որոշման արդյունավետությունը: Նոր սահմանափակումների թվում է բարերի, ռեստորանների, թատրոնների եւ կինոթատրոնների փակումը: Դպրոցներն ու մանկապարտեզները, ինչպես նաեւ խանութները բաց կմնան, սակայան`  սոցիալական հեռավորության խիստ պահպանմամբ: Մերկելը հայտարարել է բնակչությանն աջակցության նոր միջոցառումների մասին: Փոքր բիզնեսի կրած կորուստները կփոխհատուցվեն` սովորականից մինչեւ 75 տոկոսի չափով: Կանցլերն ընդգծել է, որ իշխանությունների գլխավոր նպատակն է հնարավորինս խուսափել երկրի տնտեսությանը սպառնացող վնասներից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր