Արցախում ոչնչացվել է «Համզա» ահաբեկչական խմբավորման պարագլուխներից Ադել Շահիրը։ Այս մասին հայտնում է North press-ը։ Արդել Շահիրը հանդիսանում է «Համզա» խմբավորման կենտրոնական ուժերի հրամանատարը եւ առաջին վարձկաններից մեկը, որ միացել է Լեռնային Ղարաբաղում վերսկսված պատերազմին՝ հանդես գալով Ադրբեջանի կողմից։
Նրա եւ նրա չորս զինակիցների դիակները տեղափոխվել է թուրքական Այնթափ, իսկ հետո էլ տեղափոխվել է Սիրիա՝ Բաբ-Սալամի անցակետով։