00:00:00

Ավելի քան 15 անգամ հարվածել են Ստեփանակերտի և Շուշիի տարբեր հատվածների. կան ավերածություններ, զոհ, վիրավորներ

19:49, 28 հոկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Ադրբեջանական զինված ուժերը հոկտեմբերի 28-ին ավելի քան 15 անգամ հարվածել է Ստեփանակերտի և Շուշիի տարբեր հատվածների ուղղությամբ՝ դիտավորյալ թիրախավորելով մոր և մանկան առողջության կենտրոնը և բնակելի ու հանրային նշանակության որոշ օբյեկտներ, հաղորդում են Արցախի ՄԻՊ-ից։ Շուշիում արձանագրվել է 1 քաղաքացիական զոհ և երկու վիրավոր, իսկ Ստեփանակերտի մարդկային հետևանքները դեռևս ճշտվում են: Ստեփանակերտում արձանագրվել են մեծածավալ ավերածություններ, ներառյալ՝ մոր և մանկան առողջության կենտրոնում: Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը արձանագրում է, որ ադրբեջանական զինված ուժերը շարունակում են դիտավորյալ պատերազմական հանցագործությունները քաղաքացիական խաղաղ բնակչության դեմ՝ արդեն թիրախավորելով ընդհուպ մոր և մանկան առողջության կենտրոնը: Այս նոր հանցագործությունները հետևանքն են նախորդ հանցագործությունների հանդեպ միջազգային հանրության թողտվության, ինչից առիթավորվում է ադրբեջանական կողմը: Հետևաբար, այս հանցագործությունների համար պատասխանատվություն է կրում ինչպես Ադրբեջանը, այնպես էլ միջազգային հանրությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր