00:00:00

ԱՀԿ-ն կոչ է անում պաշտպանել բժիշկներին Լեռնային Ղարաբաղում

19:35, 28 հոկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է արել պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում գտնվող խաղաղ բնակիչներին և բժիշկներին: ԱՀԿ-ն նշել է, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները խանգարում են կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների իրականացմանը: Լեռնային Ղարաբաղում Covid-19 հետ կապված իրավիճակը բարելավելու համար ԱՀԿ-ն կոչ է անում զերծ մնալ քաղաքացիական անձանց և բժշկական հաստատությունների վրա հարձակումներից: Հատկապես կարևոր է, որ բոլոր բուժաշխատողները պաշտպանված լինեն բռնությունից, որպեսզի նրանք կարողանան պայքարել համավարակի դեմ, հայտնում է միջազգային կազմակերպության մամուլի ծառայությունը: ԱՀԿ-ն ավելացրել է, որ այս պահին Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության համատեքստում անհնար է գնահատել կորոնավիրուսային իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր