00:00:00

Այս օրերին պիտի գործի բոլորս հանուն Արցախի, ամեն ինչ հանուն Արցախի տրամաբանությունը․ Փաշինյան

02:10, 28 հոկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրությանն ուղղված այսօրվա իր խոսքում նշեց, որ տեղյակ է երեկ ունեցած իր ելույթի՝ հանրության շրջանում գտած արձագանքից և անգամ ուրախ է դրա համար։ «Ես տեղյակ եմ, որ երեկվա իմ ելույթը բազմաթիվ հակասական գնահատականների տեղիք է տվել: Եվ, անկեղծ ասած, տարօրինակ չթվա՝ ուրախ եմ դրա համար: Այդ ելույթը ուներ երկու նպատակ՝ միջազգային հանրությանն ի ցույց դնել հայկական կողմերի կառուցողականությունը և նաև հայ ժողովրդի հաստատակամությունը՝ Արցախի իրավունքների համար անմնացորդ պայքարելու տրամաբանության մեջ: Երկու խնդիրն էլ լուծված են լիովին՝ մի փոքր անսովոր, բայց բավական արդյունավետ ձևով: Եվ ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել ձեր հաստատակամության համար: Եվ խնդիրը, ահա, երեկվա ելույթի արդյունքում առաջացած էներգիան վեր ածել կոնկրետ գործի: Բոլորս հանուն Արցախի, ամեն ինչ հանուն Արցախի: Այս տրամաբանությունն է, որ պիտի գործի այս օրերին»,- նշեց գերագույն գլխավոր հրամանատարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր