00:00:00

Հայաստանին կտրամադրվի 17 մլն եվրո լրացուցիչ ֆինանսավորում

15:44, 27 հոկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Ազգային ժողովն այսօր քննարկեց Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման բանկի միջև ստորագրված վարկային համաձայնագիր: Ըստ այս համաձայնագրի՝ նախատեսվում է լրացուցիչ 17 մլն եվրո ներգրավել: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը, ով ամբիոնից ներկայացրեց Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2020 թվականի ապրիլի 21-ին ստորագրված «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը, նշեց, որ համաձայնագրով առաջարկվում է շարունակել Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող նախկին երկու ծրագրերը, որոնք ուղղված էին համայնքներում սոցիալական նշանակության ենթակառուցվածքների զարգացմանը: Նա տեղեկացրեց, որ մինչ այժմ իրականացված վերջին ծրագրի արժեքը 30 մլն դոլար էր: Իրականացված ծրագրի շրջանակում վերակառուցվել են մանկապարտեզներ, դպրոցներ, ինչպես նաև առողջապահական հաստատություներ: Բացի այդ՝ գույքով են ապահովվել որոշ մանկապարտեզներ և դպրոցներ: «Առաջարկվող համաձայնագրով լրացուցիչ ֆինանսավորում ենք ակնկալում ստանալ, որը կկազմի շուրջ 17 մլն եվրո: Այս ծրագիրը մենք գնահատում ենք արդյունավետ», - շեշտեց Տերտերյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր