00:00:00

Ջալալ Հարությունյանի վիրավորումը ծանր չէ. շատ շուտով նա կվերադառնա բանակի շարքեր

14:12, 27 հոկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Ադրբեջանական մամուլն արդեն երկրորդ անգամ Ջալալ Հարությունյանի մասին կեղծ տեղեկատվություն է տարածում, որ իբրև նա զոհվել է։ «Միանգամից ասեմ, որ պարոն Հարությունյանի կյանքին վտանգ չի սպառնում, և մարտական դիրքերից մեկում նրա ստացած վիրավորումը բարեբախտաբար ծանր չէ ու շատ շուտով նա կվերադառնա բանակի շարքեր։ Այդ ծանր պարտականությունների կատարումը Նախագահ Հարությունյանը վստահել է գեներալ Արզումանյանին։  Ստեղծված պատերազմական ծանր իրավիճակում, իսկապես, շատ են անելիքները», - այս մասին հայտարարել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ Հիշեցնենք՝ Ջալալ Հարությունյանն ազատվել է ՊԲ հրամանատարի պաշտոնից։ ՊԲ հրամանատար է նշանակվել Միքայել Ալբերտի Արզումանյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր