00:00:00

Կեսգիշերին խոսել եմ Պոմպեոյի հետ եւ երկու հիմնական հարց եմ դրել իր առջեւ. Նիկոլ Փաշինյանը՝ ձախողված հրադադարի մասին

23:09, 26 հոկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Հիմա արդեն պարզ է, որ հերթական անգամ չստացվեց հրադադարը պահպանել. Հիմա չեմ կարող ասել, թե ինչպիսին կլինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների եւ այդ երկրների նախագահների արձագանքը դրան, բայց պետք է իմանաք, որ հայկական կողմն ամեն ինչ արել է, որ հրադադարը պահպանվի: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Facebook-ի իր էջի ուղիղ եթերում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով իր եթերը վերնագրել է. «Հերթական ձախողված հրադադարի մասին»: «Արցախի ՊԲ-ն առավոտից շատ զսպված է եղել, բայց այնուամենայնիվ օրվա երկրորդ կեսին կարելի էր արձանագրել, որ հրադադարը, ըստ էության, տեղի չի ունեցել: Արդեն 3-րդ անգամ չհաջողվեց հրադադարը պահպանել»,-ասաց Փաշինյանը հիշեցնելով, որ երեկ երեկոյան ԱՄՆ նախգահ Դոնալդ Թրամփը անգամ շնորհավորել էր Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին՝ ձեռք բերված համաձայնության առթիվ: «Մենք դեռ չգիտենք, թե այդ նախաձեռնության հեղինակ ԱՄՆ նախագահն ինչպես կարձագանքի հրադադարի ձախողմանը, տապալմանը, բայց ես ուզում եմ ասել, որ կեսգիշերն անց հեռախոսազրույց եմ ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ եւ իրեն ուղիղ ասել եմ, որ քանի որ սա իրենց համար առաջին հրադադարն է, իսկ մեզ համար երրորդը, ես կարող եմ մոտավորապես կանխատեսել, թե ինչ է տեղի ունենալու վաղը: Ասել եմ, որ վաղը մեծ հավանականությամբ հրադադարը չի պահպանվի, մեծ հավանականությամբ Ադրբեջանը կասի, որ հայկական կողմն է հրադադարը խախտել: Հիմնական հարցը, որ ես դնում էի ԱՄՆ պետքարտուղարի առջեւ հետեւյալն էր. ա) եթե հրադադարը տեղի չունենա, ինչպե՞ս եք պարզելու, թե ով է դրա մեղավորը եւ բ) ինչ հետեւանքներ է ունենալու հրադադարի խախտումը այն խախտող կողմի համար: Ես իհարկե, հիմա կոռեկտ չեմ համարում ասել, թե ինչ է պատասխանել ԱՄՆ պետքարտուղարը: Ես հույս ունեմ, որ ԱՄՆ ներկայացուցիչը կպատասխանի այս հարցերին այսօր, քանի որ այնտեղ արդեն լուսանում է: Այսինքն արդյոք իրենք պարզեցին, թե ում գործողությունների արդյունքում է խախտվել հրադադարը, եւ եթե պարզեցին, ի՞նչ հետեւանքներ է դա ունենալու հրադադարը խախտած կողմի համար»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այս հարցերի պատասխանները կարեւոր են նաեւ այն իմաստով, թե մենք ինչպիսի աշխարհում ենք ապրում: «Պատկերացնո՞ւմ եք մի իրավիճակ, երբ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի նախագահների ջանքերը հրադադար հաստատելու եւ դիվանագիտական լուծում գտնելու անցնցում են ապարդյուն: Ընդ որում, նրանք անկեղծորեն ուզում են, որ հրադադարը հաստատվի, որովհետեւ նրանք իրենց անունն են դնում այս ամենի տակ: ԱՄՆ-ի դեպքում հարցն ավելի է սրվում, քանի որ այդ երկրում հիմա նախընտրական արշավ է եւ ըստ էության, խոսքը միջազգային իրավիճկի վրա ազդելու նախագահ Թրամփի կարողությունների մասին է: Եթե ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Ֆրանսիան չեն կարողանում հրադադար հաստատել այս հակամարտության գոտում, դա նշանակում է, որ մենք հենց հիմաապրում ենք բոլորովին ուրիշ աշխարհում, եւ պետք է հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում այդ աշխարհը: Ես չեմ պնդում, որ դա այդպես է, որովհետեւ մենք դեռ հույս ունենք, որ երեք նախագահների ջանքերը կոնկրետ արդյունքներ կտան»,-ասաց ՀՀ վարչապետը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր