00:00:00

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 973 նոր դեպք. մահացել է 18 մարդ

11:04, 26 հոկտեմբեր 2020

Հայաստանում հոկտեմբերի 26-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 973 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 78810 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 379541 վերջին մեկ օրում` 2201 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 26113 պացիենտ. մեկ օրում ավելացել է 701 -ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 51162 անձ` վերջին մեկ օրում 254 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 16 քաղաքացի, մահացածների թիվը 1196 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 339 է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր