00:00:00

Նախագահը ստորագրեց. Տիրան Խաչատրյանն ու Անդրանիկ Փիլոյանը «Ազգային հերոս» են

18:35, 22 հոկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է համապատասխան հրամանագրերը, որոնց համաձայն Տիրան Խաչատրյանն ու Անդրանիկ Փիլոյանը «Ազգային հերոսի» կոչման են արժանացել: Համապատասխան հրամանագրերը ներկայացնում ենք ստորեւ. «ի հրամանագրով, Տիրան Խաչատրյանն «Ազգային հերոսի» կոչում է ստացել. «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնվիրության և արիության համար Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Վազգենի ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ պարգևատրել Հայրենիքի շքանշանով»: «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնվիրության և արիության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Սուրենի ՓԻԼՈՅԱՆԻՆ պարգևատրել Հայրենիքի շքանշանով»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր