00:00:00

Ավելի քան 70 հրթիռ է ընկել Իրանի սահմանային քաղաքի տարածքում

17:05, 22 հոկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Արևելյան Ադրբեջան (Իրան) նահանգի քաղաքական և անվտանգության հարցերով նահանգապետի տեղակալը տեղեկացրել է, որ ավելի քան 70 հրթիռ է ընկել Իրանի սահմանային Խոդաաֆարին քաղաքի տարածքում՝ Ղարաբաղյան հակամարտության գոտուց, հայտնում է iranpress.com-ը: «Հրթիռները ընկել են Խոդաաֆարին քաղաքի մի քանի գյուղ, բայց, բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել», - ասել է նա: Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության սկզբից մինչ օրս ընդհանուր առմամբ 68 հրթիռ է ընկել Իրանի սահմանային շրջանները. «Միայն այսօր 71 հրթիռ է ընկել Խոդաաֆարին քաղաքի տարածք»: Արևելյան Ադրբեջանի փոխնահանգապետի քաղաքական և անվտանգության հարցերով տեղակալն ընդգծել է. «Ղարաբաղում հակամարտության կողմերը նախազգուշացվել են նման գործողությունների անթույլատրելիության մասին, իշխանությունները միջոցներ են ձեռնարկել նաև հետագայում նման դեպքերը կանխելու համար»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր